ԱԺ ընդունած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է գար Սահմանադրական դատարան, բայց մենք չենք ստացել նման փաստաթուղթ: Լրագրողների հետ զրույցում նման պատասխան տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ երեկ ընդունված նախագծով իր պաշտոնավարումը դադարելու է:
Հարցին, չէ որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, ինչու պետք է դիմեին, Թովմասյանը նշեց, որ ՍԴ-ն այնպիսի կառույց է, որ կարող է անգամ նման հարցեր քննել, ինչը նշված է և՛ Վենիտիկի հնաձնաժողովի և այլ միջազգային կառույցների կողմից. «Ով է ասում, որ ՍԴ-ն պետք է կողմնակալ լինի»:
Դիտարկմանը՝ արդյոք ՍԴ շուրջ տեղի ունեցողը իրավական գործընթաց է. «Չէ ինչ եք ասում: Երեկ մեկը հայտարարեց, որ այս գործընթացը երջանիկ ապրելու համար է, որ այստեղ ոչ մի քաղաքական բան չկա ու էս սաղ անում են, որ մարդիկ երջանիկ ապրեն, այնպես ոչ որ հավատացեք, որ վաղվանից երջանիկ եք ապրելու»:
Թովմասյանը նշեց, որ ինքը որպես Սահմանադրության համահեղինակ և իրավաբան, երեկ քննարկվող նախագծից ամոթ է զգացել:











