Երբ տականքը ներսից է լինում, դրսից եկած թշնամին կարող է հայտնվել ամենուր: Ամենևին զարմանալի չէ, որ թուրք ինչ-որ գործիչ, ում ազգայնամոլ են կոչում, սիրելիներս թուրքերը ազգ չեն, որ ազգայնամոլ ունենան, Գորշ գայլերը հակահայ կազմակերպություն է և այդ թուրքը պարզապես իր նախնիների արժանի զավակն է, ոչ ավելին: Կարևոր չէ, թե նա Գորշ գայլերից է, թե շարքային թուրք, կարևորը, որ նա մտել է Հայաստան ու հանդիպել տարբեր մակարդակի գործիչների հետ: Սկսած կաթողիկոսից, վերջացրած շարքային թերթիկից բոլորը գլուխ են խոնարհել այդ թուրքի լակոտի առաջ և մեծ ուրախությամբ լուսանկարվել, հաց կիսվել, սրճարաններում պատվել, եկեղեցի մտցրել, իրենց տուն տարել: Տականքը մեղմ արտահայտություն է թշնամուն այդպես ջերմ ընդունելու համար: Կաթողիկոսն իրեն սուրբի անուն է տվել, բայց թուրքին ջերմորեն ընդունում է: Ո՞ր մի շարքային հային է ընդունում Գարեգին Ա-ն, ո՞վ կարող է մատնացույց անել, պարզապես եկեղեցում միշտ եղել են թշնամու առաջ գլուխ խոնարհողներ: Տիգրան Սարգսյանն իր ոչինչ չասող ժպիտով, ջերմ էմոցիաներով է լուսանկարվել, անկեղծ ասած զարմանալի չէ, նույնիսկ հաճախ կասկածելի է՝ վարչապետի հայկական ծագման մասին լուրերը: Ազգ օրաթերթի խմբագիրն է ողջագուրվում, Ռիչարդ Կիրակոսյան կոչվող անձը, ով երբեք էլ չի փայլել իր հայրենասիրական մղումներով: Մի խոսքով, տարիներ շարունակ այս թուրքը տեսել է ում, որ ցանկացել է և մտել է Հայաստան, երբ խելքին փչել է: Ցավոք, երևույթը զարմանալի չէ, քանզի Հայաստանում թուրքերը վխտում են: Պարսկաստանից եկածների մեծ մասը ադրբեջանցիներ են և թուրքեր: Ընդամենը երկու օր առաջ խանութում թուրքը, առանց որևէ մեզ հասկանալի լեզու տիրապետելու, թուրքերենով ինչ-որ բաներ էր ուզում պարզել տարածքի մարդկանցից: Երկու օր առաջ թուրքը կես տոննա հերոին էր տանում Հայաստանի միջով: Հայաստանում պարբերաբար հայ-թուրքական մերձեցումներ են նկատվում, միջոցառումներ են անցկացվում: Ոչինչ հենց այնպես չի լինում: Եթե թուրքը իմանար, որ այստեղ իրեն ատում են, նա մուտք չէր գործի և չէր հայտնվի տարբեր մակարդակի մարդկանց գրկում:
Հայը մոռացել է իր ով լինելը, մոռացել է, որ թուրքն իր թշնամին է, ով ընդամենը 100 տարի առաջ իրեն մորթել է, բռնաբարել, տեղահանել, հայրենազրկել: Մոռանում է, որ լավ ու վատ թուրք չկա, գորշ ու սպիտակ, Թուրքիայի կամ այլ երկրում ապրող, թուրքը մնում է թուրք, աշխարհի որ ծայրում էլ լինի: Եվ եթե հարմար առիթ լինի, չի մոռանա, որ դիմացինը հայ է: Սիրելինե՛րս, մի՞թե ձեր տատիկին, ձեր ծնողներին ու քույրերին պետք է անձամբ խոշտանգեին, որ ընդունեիք թուրքը թշնամի է: Սոսկալի է, երբ տեսնում ես խորտակվող հասարակություն, որը կորցրել է ազգային ինքնաճանաչողության բոլոր արժեքները:














