ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Իսրայելի քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն: Այս հայտարարությունը տարածել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նման լրատվության ամեն օր չէ, որ կարող եք հանդիպել, երբ մի փոքրիկ Երևանը ողջ Իսրայելի քույրն է դառնում:
Դեսպանը Տարոն Մարգարյանին է փոխանցել նաև այս տարվա մայիս-հունիս ամիսներին Իսրայելում անցկացվող քաղաքապետերի 29-րդ միջազգային համաժողովին մասնակցության հրավերը, որին քննարկվելու են քաղաքաշինական ինովացիաներին վերաբերող հարցեր:
Ինչպիսի լուր, Տարոն Մարգարյանին «իսկական» քաղաքապետ դառնալու համար միայն այս հրավերն էր պակասում: Քույր Երևան և մեծ քույր Իսրայել, որի ֆոնին օր օրի աճելու են քաղաքաշինական «հրաշքները»:
Աբսուրդի ժանրից է, բայց մի փոքր անհավատալի է, որ Իսրայելը քույր ներկայանալուց հետո միայն ուզում է Երևանին քաղաքաշինական ու ճարտարապետական խորհուրդներ տալ: Երևանում բազմաթիվ են նորակառույցներ, որոնք հենց իսրայելական «մտքի թռիչքն» են ներկայացնում, բայց Երևանին ամենևին հմայիչ չեն դարձնում:
Զավեշտալի է նաև այն գաղափարը՝ իբր նոր-նոր են փորձում Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները խորացնել, փորձել այս երկու երկրների բնակիչներին միմյանց մերձեցնել: Սրանք սուտ խոսքեր են: Հայաստանում ապրում են հազարավոր հրեաներ, չնայած որ գրանցված են միայն 500-600-ը, միգուցե թվերը շատ ճշգրիտ չեն, բայց այս շրջանակում են, և նրանք մեր երկրում մխրճված են ոչ միայն քաղաքաշինական, այլ գրեթե բոլոր ոլորտներում, առանց բացառության: Այնպես որ, Տարոն Մարգարյանի ջանքերն ուշացել են, այդ «մերձեցումները», ցավոք, վաղուց արդեն իրողություն են: Այնքան իրական, որ նույնիսկ Երևանի վաճառասրահների պատերին են հայտնվում իրենց կրոնական արգասիքները: Պարզապես սա մի քայլ է, որով փորձում են լեգիտիմացնել այս երկրի և նրա ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանում:
Գաղտնիության քողի տակ ապրելու ժամանակն անցել է, եկել է գրոհի ժամանակը…














