ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ասել է, որ հանրային բաց տարածքներում քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը պարտադիր է:
«Սա նշանակում է, որ տնից դուրս գալուց բոլորը պետք է իրենց մոտ ունենան դիմակ: Սա պարտադիր է, բայց չի նշանակում, որ եթե զբոսնում եք բաց տարածում եւ ձեր կողքին որեւէ մեկը չկա՝ պետք է դիմակ դնել»,- նշել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ դիմակի առկայության պարտադիր լինելու տրամաբանությունն այն է, որ անհրաժեշտության դեպքում կրեն խանութում, տրասնպորտային միջոցից օգտվելիս եւ այլ սահմանված վայրերում:














