«Երբ գազի գինը Հայաստանի և Բելառուսի համար շուկայականից երկու-երեք անգամ ցածր արժեք ուներ, ընկալվում էր որպես իրողություն, և ոչ ոք չէր ասում, որ քաղաքականություն է»,- գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայ լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավորվը նշել է, որ չնայած էներգակիրների գների նվազմանը՝ և՛ Հայաստանի, և’ Բելառուսի համար պայմանագրային պարտավորությունները պահպանվում են՝ հիշեցնելով, որ համաձայնագիրը կնքելու պահին գազի գինը շուկայականից ցածր է գնահատվել:
«Ես գտնում եմ, որ գործընկերները պետք է ստանան առավելություններ, բայց երբ գինն այն է, ինչ այժմ կա, կան որոշակի պարտավորություններ»,- ընդգծել է նա՝ շեշտելով, որ սխալ է հիշել այդ մասին այն ժամանակ, երբ իրավիճակը երեք-չորս տարի առաջվա համեմատ տրամագծորեն այլ է:











