Երբ արդարացնում էին բռնությունը, Դուք ծափահարել եք. Էմդոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

17
Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում դիմելով Արարատ Միրզոյանին՝ ասաց, որ ուզում է իմ բողոքի ձայնը բարձրաձայնել, որ Արարատ Միրզոյանը ընդդիմադիր պատգամավորին հայտարարեց նախազգուշացում մինչդեռ ինքը իրազեկել էր, որ Սահմանադրությամբ նման լիազորություն մենք չունենք: 

«Ես ուզում եմ հասկանալ երկակի ստանդարտների էս փորձը ինչից ա գալիս: Երբ որ հարձակվում են պատգամավորի վրա, բռունցքներով հարվածում, ոչ մի պատգամավորի դուրս չեք չէ՞ հրավիրել: Մի օրով, 7 օրով, նախազգուշացում չեք չէ՞ հայտարարել, որից հետո վարչապետը ելույթա ունեցել, արդարացրել է բռնությունը, Դուք ծափահարել եք: Աժ նախագահը ինչ-որ իրավիճակներում պետք է մնա անաչառ, կամ գոնե ցույց տա, որ ինքը անչառ ա, բայց Դուք ծափահարել եք», – նկատեց նա: