Եվրասիական տնտեսական միությունը բանակցություններ է սկսում Իսրայելի հետ՝ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Որոշումը կայացվել հոկտեմբերի 16-ին Ղազախստանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում:
Նիստում հաստատվել են «2015-2016թթ. Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները» և «ԵՏՄ հիմնական գործընկերների հետ միջնաժամկետ հեռանկարում առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները»:
ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները հաստատել են նաեւ ծառայությունների տեսակների ցանկը, որոնց մասով ԵՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլան-ժամանակացույցի համապատասխան: Կողմերը հաստատել են նաև ԵՏՄ մարմիններում արտաքին աուդիտի մասին դրույթները: Երկրների աառաջնորդները քննարկել են ԵՏՄ տնտեսական զարգացման ուղղությունները, «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագծի հետ ԵՏՄ-ի կապակցումը:











