ԵՏՄ երկրները կենսաթոշակ կվճարեն հայրենիք վերադարձած միգրանտներին

7

Rbc.ru-ն հայտնում, ոչ Ռուսաստանը և ԵՏՄ անդամ մյուս երկրները կենսաթոշակ են վճարելու միության անդամ այլ երկրների աշխատանքային միգրանտներին: Այդ նպատակով նախատեսվում է ԵՏՄ համաձայնագիր ստորագրել կենսաթոշակային ապահովման վերաբերյալ:

Համաձայնագիրը նախատեսում է, որ եթե միգրանտը աշխատել է տվյալ երկրում և վճարումներ արել կենսաթոշակային հիմնադրամին, հայրենիք վերադառնալուց հետո կենսաթոշակ կստանա:

ԵԱՏՄ երկրներում կենսաթոշակային վճարումների տարբեր դրույքաչափեր են գործում՝ Ռուսաստանում՝ 22%, Բելառուսում՝ 29%, Ղազախստանում և Հայաստանում՝ 10%, իսկ Ղրղզստանում ֆիքսված դրույքաչափ չկա:

Ըստ համաձայնագրի՝ տարբեր երկրների տարածքներում ձեռքբերված աշխատանքային ստաժը գումարվելու է: