Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արժութային միությունը կարելի է ստեղծել աստիճանաբար։ Նախնական փուլում այնտեղ կարող են ընդգրկված լինել ոչ բոլոր երկրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը:
Հարցը ըստ փոխնախարարի՝ կքննարկվի ԵՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերի հետ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 10-ին ԿԲ-ին հանձնարարել էր մինչեւ սեպտեմբերի 1-ը լուծել ԵՏՄ-ում արժութային ոլորտի ինտեգրման հարցը և ուսումնասիրել արժութային միություն ստեղծելու հեռանկարները: