Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 20-22 տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասում: Տեղեկանում ենք Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունից, Տուսկի այցը կմեկնարկի Հայաստանից, այնուհետև նա կայցելի Վրաստան և Ադրբեջան:
Հայաստանում նախատեսված են Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Երևանում Տուսկը հանդիպում կունենա նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:











