Գիտնականները պարզել են, որ Միկենյան քաղաքակրթության ներկայացուցիչների գեները համապատասխանել է երկաթի և բրոնզի դարերի մեջև ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում ապրած մարդկանց գեների հետ: Գրում է Nature.com-ը:
Եվրոպական առաջին քաղաքակրթությունը համարվում է մինոսյանը, որը ծագել է մ.թ.ա. III հազարամյակում Կրետեում: Այն տարբերվում էր բարդ կառուցվածքով: Որպես տնտեսական և քաղաքական ակտիվության կենտրոններ ծառայում էին պալատները՝ հսկայական համալիրները, որոնց կառուցման ժամանակ կիրառվել են բազմաթիվ ճարտարապետական և ինժեներական տեխնոլոգիաներ: Մինոսյան մշակույթի կրողներն ունեին գրային համակարգ, ծովային առևտրով էին զբաղվում, Եգիպտոսի և Էգեյան ծովի ոչ մեծ մշակույթների հետ ջերմ հարաբերությունների մեջ էին: Մինոսյան քաղաքակրթության անկումը վրա հասավ մ.թ.ա. II հազարամյակի վերջում: Աստիճանաբար մինոսյաններին եկան փոխարինելու միկենյան քաղաքակրթությունները: Պելոպոնես կղզում իշխում էին միայն միկենյանները: Ի տարբերություն մինոսյանների, միկենյանները ակտիվորեն գրավեցին նոր տարածքներ: Արդյունքում, ի հայտ եկան բազմաթիվ հունական պոլիսեր:
XX դարից սկսած ակտիվ քննարկվում է նրանց ծագման հարցը, երբ հնագետները Կնոսսում հայտնաբերեցին մինոսյաններին պատկանող պալատի հետքեր:
Համաձայն ամենատարածված կարծիքի՝ վաղ Մինոսյան քաղաքակրթույան հիմնադիրները Կրետե են եկել հարավ արևմուտքից ՝ այժմյան Թուրքիայի տարածքից, որը ներառում է նաև Հայկական լեռնաշխարհը: Որոշ գիտնականներ նրանց կապում են հյուսիսային Միջագետքի բնակչության հետ: Մինոսյանների ծագումը կապում են նաև Էգեյան ծովափում գտվող պատմական Թեսալիա տարածաշրջանի հետ:
Միջազգային գիտնականների խումբը ուսումնասիրել է 19 մարդու ԴՆԹ, ովքեր ապրել են բրոնզե դարում Կրետե կղզում, ցամաքային Հունաստանում և Էգեյան ծովի կղզիներում: Նրանցից 10-ը մինոսյաններ էին, չորսը՝ միկենյաններ, երեքը՝ ժամանակակից Թուրքիայի տարածքից են: Մեկի ԴՆԹ-ն պատկանում էր Կրետեի բնակչի, ով մահացել էր գրեթե այն ժամանակ, երբ կղզի են ժամանել Միկենյան մշակույթի կրողները: Վերջին ԴՆԹ-ն հայտանբերվել էր նույն տարածաշրջանից և ավելի քան 7000 տարեկան էր: Այս ԴՆԹ-ների արդյունքները համեմատել են 332 հնագույն մարդկանց ԴՆԹ-ի և ժամանակակից մարդկանց 2614 ԴՆԹ-ի հետ:
Արդյուքնում՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Մինոսյան և Միկենյան քաղաքակրթության ներկայացուցիչները գենետիկորեն մոտ են միմյանց: Ամեն դեպքում, նրանց նախնիների երեք քառորդը, ինչպես և ենթադրվում էր, այժմյան Թուրքիայի տարածքից էին եկել, որը ներառում է նաև Հայկական լեռնաշխարհը: Մնացած մասը հավանաբար Կովկասի և Իրանի տարածքից էին: Միկենյան մշակույթի կրողներն իրենց գեների մի մասը ժառանգել են արևմտյան Եվրոպայից եկած հնագույն որսորդ-հավաքչությամբ զբաղվողներից: Կարծիք կա նաև, որ միկենյաններն այդ գեները ստացել են Հայաստանի տարածքում ապրող մարդկանցից երկաթի և բրոնզի դարերի մեջև ընկած ժամանակահատվածում:
Հետագա հետազոտություններն արդեն ցույց կտան, թե երբ են մինոսյան և միկենյան մշակույթի կրողների ընդհանուր նախնիները եկել Էգեյան ծովի կղզիներ: