Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է Ուկրաինայի հետ անվիզա ռեժիմ սահմանել

10

Միգրացիայի և ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն օրենսդրական նախաձեռնություն է ընդունել Ուկրաինային անվիզա ռեժիմ տրամադրելու վերաբերյալ: Փաստաթուղթը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում:

Ըստ Ավրամոպուլոսի՝ օրենսդրական նախաձեռնությունը կփոխանցվի Եվրամիության խորհուրդ և Եվրախորհրդարան քննարկման և որոշում կայացնելու համար: Վերջինս հույս է հայտնել, որ շատ շուտով Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Եվրամիություն այցելել: