Եվրախորհրդարանը ապրիլի 15-ին կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

5

Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին իր լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը:

Նշենք, որ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումները տեղի կունենան լիագումար նիստի երկրորդ մասում: Եվրոպացի խորհրդարանականները բանաձևը քննարկելուց հետո կքվեարկեն:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցով 2013-ի զեկույցը, որի որոշակի պարբերություններ վերաբերում են Հայաստանին՝ մասնավորապես «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունն ու խրախուսում է ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին»: