Եվս 75մլն եվրո վարկ տրվեց Հայաստանին

5

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքմանը։

Ինչպես նիստին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, համաձայնագիրը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարելու ինքնահոս համակարգի, ինչն իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողությանը»,-ասաց նա։

Նշենք, որ վարկի մարման ժամկետը 20 տարի, որից վեց տարին՝ արտոնյալ։