Դեպի Մեծ Բրիտանիա ԵՄ քաղաքացիների համար ազատ մուտքը կփակվի միությունից թագավորության դուրս գալով՝ 2019 թվականի գարնանը։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է բրիտանացի վարչապետի գրասենյակի աշխատակիցը։
Վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի ազատությունը կդադարի 2019 թվականի մարտին, նշում է գործակալությունը։
Գրասենյակի աշխատակցի խոսքով՝ բրիտանական կառավարությունում գոյություն ունի լայն պայմանավորվածություն այն մասին, որ պետք է Brexit-ն իրականացնել հնարավորինս հարթ։