Եվրախորհրդարանում ավարտվել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման հարցով քվեարկությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ըստ այդմ՝ 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով կառույցն ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։