Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը չի բացառել Եվրամիության որոշ շրջանների բացումն ամառային հանգստի համար: Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշաբթի օրը ֆրանսիական France Info ռադիոկայանի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Շատ հավանական է, որ որոշ գոտիներ բաց կլինեն զբոսաշրջիկների համար, որոշները` ոչ»,- նշել է նա` շեշտելով, որ ԵՄ ղեկավարությունն «անում է հնարավոր ամեն ինչ», որպեսզի եվրոպացիները կարողանան ճանապարհորդել այս ամառ: Ընդ որում, եվրահանձնակատարը մատնանշել է համավարակի զարգացման տարբերությունները տարբեր տարածաշրջաններում:














