ԵՄ-ն Հայաստանի հետ դեռ հույսեր է կապում. նոր առաջարկ

11

Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ Եվրամիության 13 երկրներ մշակել են Արևելյան գործընկերության անդամ 6 հետխորհրդային երկրների հետ գործակցելու «Եվրոպական փաթեթի» նախագիծ:

Նախագիծը հավանության է արժանացել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կողմից: Ըստ նախագծի՝ Արևելյան գործընկերության երկրներին նախատեսվում է առաջարկել ավելի լայն գործակցություն, քան առաջարկվում էր Ասոցացման համաձայնագրով:

Փաթեթում կան տեղաշարժին, վիզաներին, ուսանողների փոխանակմանը, ինչպես նաև Եվրոպական միության համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում Արևելյան գործընկերության երկրների ավելի մեծ ներգրավմանը վերաբերող դրույթներ։

Նոր փաթեթում նշվում է նաև, որ Եվրամիությունը ավելացնելու է իր դերակատարությունը երկարատև հակամարտությունների կարգավորման հարցում: Իսկ Ռուսաստանի հետ բաց, ազնիվ երկխոսություն վարելու խոսքեր կան:

Եվրամիությունը նախատեսում է նաև հետազոտություններ իրականացնել և ներկայացնել հանրությանը, որպեսզի մարդիկ կարողանան համեմատել Եվրամիությունն ու Մաքսային միությունը, որպեսզի նրանց չենթարկվեն քարոզչական անհիմն շահարկման, թե իբր Եվրամիության Ասոցացման պայմանագրին միանալու դեպքում երկրները կորուստներ կունենան:

Հայաստանի հետ կապված նույնպես փոփոխություններ կան, որոնց մասնին դեռևս չի բարձրաձայնվում:

Նոր փաթեթը նախատեսված է Վիլնյուսի Վեհաժողովից մինչեւ 2015 թվականին կայանալիք Ռիգայի Վեհաժողովը: