ԵՄ-ի փորձագետները և դիվանագետները կազմել են ռուսաստանցի 120-130 բարձրաստիճան պաշտոնյաների և պետական կազմակերպությունների ղեկավարների սև ցուցակը, որոնց կվերաբերեն պատժամիջոցները՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված:
ԵՄ-ի ղեկավարությունը մտադիր է տվյալ ցանկը մանրամասն ուսումնասիրել մարտի 17-ին՝ ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպման ընթացքում, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ ԵՄ-ի երկրները համաձայնեցրել էին նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը, այդ թվում նաև վիզային սահմանափակումներ և այն անձանց հաշիվների սառեցումը, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի ինքնիշխանության խախտման մեջ:
Մոսկվայից հայտարարել են, որ հնարավոր պատժամիջոցների վնասը փոխադարձ կլինի:














