ԵՄ-ն բացում է սահմանները 14 երկրի համար. Հայաստանը ցուցակում ընդգրկված չէ

6
Եվրամիությունը հրապարակել է երկրիների ցանկը, որոնց համար հուլիսի 1-ից կբացվեն միության սահմանները: Առաջին փուլում մուտքը թույլատրվել է 14 երկրների քաղաքացիների համար։

Այդ երկրներն են Ալժիրը, Ավստրալիան, Վրաստանը, Կանադան, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը։ Սահմանը կբացվի նաև Չինաստանի քաղաքացիների համար, եթե Չինաստանն իր հերթին բացի սահմանը ԵՄ երկրների քաղաքացիների համար։ Այսպիսով, Հայաստանը չի ընդգրկվել ցուցակում: Եվրամիության սահմանները կշարունակեն փակ մնալ նաև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների Բրազիլիայի քաղաքացիների համար:

Ըստ տեղեկատվության՝ որոշումը կայացնելիս ԵՄ պաշտոնյաները հաշվի են առել երկրներում ստեղծված համաճարականաբանական իրավիճակը: Միևնույն ժամանակ նշվում է, որ ցուցակը վերջնական չէ, այն վերանայվելու է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ և կարող է թարմացվել Եվրոպական խորհրդի կողմից՝ համապատասխան մարմինների հետ խորհրդակցությունից հետո: