Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզայի ռեժիմի ազատականացման համար կան որոշակի պայմաններ, որոնք պետք է կատարվեն. սա են պահանջում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ընդունված հռչակագիրը: Այս մասին նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
«Վիզայի ռեժիմի ազատականացումը իրավունք չէ, այն առավելություն է»,-ասաց նա:
Նրա փոխանցմամբ, այդ նպատակով իրավական, վարչական և ինստիտուցոնալ կարգավորումները պետք է իրականացվեն։ «Իսկ դրանք դեռ պահանջում են երկար աշխատանք եւ եվրոպական մտածելակերպ»,-նշում է նա։
Խոսելով ժամկետների մասին՝ նա նշեց, որ չի կարող հստակ ժամկետներ նշել, բայց կարծում է, որ մինչև 2020 թվականը վիզայի ռեժիմի ազատականացումը կլինի ակնկալվող 20 արդյունքներից մեկը։