Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Արցախի հակամարտությունը և դրա կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: