ԵՄ-ին սպառնում է փլուզում. Շտայնմայեր

16

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է, որ Եվրամիությունը հայտնվել է «աղետի գոտում» և միությանը սպառնում է փլուզում, հաղորդում է Sueddeutsche Zeitung-ը։

«Ֆինանսական ճգնաժամը, փախստականների հոսքը դեպի Եվրոպա, Բրիտանիայում անցկացված հանրաքվեի հետանքով առաջացած շոկը Եվրոպան վերածել են աղետի գոտու»,-ասել է Շտայնմայերը և հավելել, որ եթե մոռացվի՝ ինչով է արժեքավոր ԵՄ-ն, ապա վեջինս կդադարի գոյություն ունենալ։