Մեծ Բրիտանիան Դանիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների եւ Նորվեգիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 10 հազար զինծառայողից բաղկացած միացյալ կորպուս ստեղծելու մասին:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ փոխըմբռնման մասին համապատասխան հուշագիրը Լոնդոնում ստորագրել են նոր կազմավորումը ձևավորող երկրների պաշտպանության նախարարները, որոնք մասնակցելու են ճգնաժամային տարբեր իրավիճակների լուծմանը:
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի խոսքով՝ նոր կազմավորումը կողմերին թույլ կտա ավելի լավ իրականացնել տեղեկատվության, ունակությունների և ռեսուրսների փոխանակումը: Այն իրավունք կունենա մարտական զենք, զսպման սովորական միջոցներ կիրառել, մարդասիրական օգնություն ցուցաբերել:














