Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դժգոհություն է հայտնել, որ ԵԽԽՎ-ն և միջազգային կազմակերպությունները չեն խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ԼՂ-ի վերաբերյալ բանաձև ընդունելուց առաջ։
Ամերիկացի համանախագահը մասնավորապես գրել է. «ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ կամ բանաձևեր հրապարակելուց առաջ»:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է ԵԽԽՎ կողմից նոյեմբերի 4-ին ընդունված հակահայ զեկույցին:











