«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ շենքի մուտքի առջև բողոքի ակցիա սկսվեց: Այս պահի դրությամբ փակ են ԱԺ շենքի բոլոր մուտքերը:
Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ և ՀՅԴ բոլոր նախարարներն ու մարզպետերն աշխատանքից ազատված են և կոչ արեց նախագահ ԱՐմեն Սարգսյանին ԱԺ կողմից ընդունված օրենքը չստորագրել:
Փաշինյանը նաև հայտարարեց, որ հրաժարական կտա: «Եթե որևէ ձևով նրանց ընդունած օրինագիծն ուժի մեջ մտնի, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Թող որևէ մեկը չմտածի՝ ես կառչած եմ այդ պաշտոնից: Մենք ժողովրդի հետ միասին կգնանք այդ ընտրություններին»,- հայտարարեց Փաշինյանը: