Եթե Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շարունակվեն առևտրային պատերազմները, ապա Բելառուսը դուրս կգա ԵՏՄ-ից, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղորդում է Reuters-ը:
«Եթե համաձայնությունները չպահպանվեն՝ Բելառուսը չի բացառում ԵՏՄ-ից իր դուրս գալը»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Մինսկը այդ պայմանով է ստորագրել ԵՏՄ-ի մասին պայմանագիրը, և եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն, ապա Բելառուսը հավատարմորեն կկատարի իր պարտավորությունները ԵՏՄ շրջանակներում:
Նշենք, որ արգելված եվրոպական արտադրանքների վերաարտահանման կասկածների պատճառով Մոսկվան սահմանափակել է Բելառուսից մատակարարումները: Լուկաշենկոն այդ սահմանափակումները համարում է ԵՏՄ-ի օրենքների խախտում: