Եթե այսօր երկրում կա 7000 ախտորոշված դեպք , ուրեմն ունենք 14000 վարակակիր. Փաշինյան

4
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։

«Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ», – ասաց նա՝ ավելացնելով, որ համընդհանուր կանոն են դուրս բերել։

«Ըստ այդմ, մեր համոզմունքն է, որ կորոնավիրուսի նոր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն», – ասաց նա։
 
Փաշինյանը նշեց, որ ուժեղ վերահսկողություն է սահմանվել, և եթե կանոնները չպահպանվեն և կորոնավիրուսի տարածման տեմպերը չնվազեն, ստիպված են լինելու ավելի խիստ պատժամիջոցների դիմել և ստիպել, որ բոլորն ամենուր դիմակ կրեն, անգամ եթե այգում մենակ նստած են:
 
«Այսօր երկրում կան կորոնավիրուսով վարակված անձինք, որոնք նույնիսկ չգիտեն, որ վարակակիր են:- ասաց վարչապետը՝ նշելով,- Սովորաբար բացահայտվում է դեպքերի մի մասը միայն, հետևաբար եթե այսօր կա ախտորոշված 7000 դեպք, ուրեմն երկրում ունենք 14000 վարակակիր և նրանցից 90 տոկոսը չգիտի, որ վարակակիր է»:
 
Փաշինյանը կատակեց, որ կարող են ստիպել, որ մարդիկ նույնիսկ տանը դիմակ կրեն: