Կահիրեում հայտնաբերվել են եգիպտական վերջին՝ մ.թ.ա. IV դարում իշխած Նեկտանեբ Ա փարավոնի՝ 30-րդ արքայատոհմի արքայի պատվին կառուցված սրբավայրի որոշ հատվածներ։ Հաղորդում է Ancient-origins.net-ը:
Սրբավայրը հայտնաբերել է եգիպտացի ու գերմանացի հնագետների խումբը մայրաքաղաքի Այն-Շամս շրջանում ընթացող պեղումների ժամանակ։ Նախկինում այդ վայրից արդեն իսկ հայտնաբերվել էին վերջին արքայատոհմի ժամանակաշրջանի հուշարձաններ։
Գտածոներից մեկն իրենից ներկայացնում է 125 և 75սմ չափերով բազալտե սալիկ, որի վրա պատկերված է հին եգիպտական Նիլա Հապի աստվածը՝ ընծաներ բերելիս։ Բացի այդ` հողից հանվել են կրաքարե փոքրիկ սյուներ 7 տաճարի առաստաղի բեկորներ։ Հայտնաբերվել է նաև երկու փոքր արձանիկ՝ Նեկտանեբ Ա-ի և 19-րդ արքայատոհմի ներկայացուցիչ Մերնեպտահ արքայի, ով իշխել է նրանից գրեթե հազար տարի առաջ։
30-րդ արքայատոհմի փարավոններից հետո ավելի քան 300 տարի Եգիպտոսում իշխել են Պտղոմեոսյանները՝ մակեդոնական արքաներ, որոնց փոխարինել են հռոմեացի և ապա՝ արաբ կառավարողները։
















