Եգիպտոսում հայտնաբերվել է եգիպտական անդրաշխարհի աստծո՝ Օսիրիսի դամբարանը

16

Իսպանացի և իտալացի հնագետների կողմից բացահայտվել է եգիպտական դիցաբանության անդրաշխարհի, մահվան աստծո՝ Օսիրիսի դամբարանը, Շեյխ Աբդ էլ-Քուրնայի դամբարանում` Թեբեսի արևելքում: Գրում է Themindunleashed.org-ը:

Դամբարանային համալիրը հսկայական մի կառույց է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ սենյակներ և հորատանցքեր:  Դամբարանը բաղկացած է 5 սյուներով մի մեծ դահլիճից: Այն սանդուղքներով դեպի դամբարան տանող ճանապարհ ունի: Դամբարանը զարդարված է Օսիրիսին պատկերող փորագրություններով: Սենյակում կան դանակով սատանաների քանդակներ, որոնք, ըստ հնագիտական խմբի, պատկերվել են հանգուցյալի մարմինը պաշտապնելու համար: Դամբարանը կառուցվել է աստծո զմրուխտյա արձանի շուրջ, որը տեղակայված է կամարակապ մատուռի կենտրոնում և նայում է դեպի աստիճանները, որոնք մոտ 9 մետր երկարությանբ հորատանցքով մտնում են նրա մեջ: Այդ հորատանցքը տանում է դեպքի մեկ այլ դատարկ սենյակ, որն էլ իր հերթին մոտ 6 մետր երկարությամբ հորատանցքով միանում է ուրիշ 2 սենյակների:

Հետազոտողները վստահ են, որ հանգույն դամբարանը կառուցվել է մ.թ.ա. 760-525թթ., որի ժամանակ Եգիպտոսում իշխել են 25 և 26-րդ դինաստիաները: Այս պնդումը հիմնականում կապված է Օսիրիսին նվիրված մեկ այլ դամբարանի՝ Օսիրիանի  ճարտարապետության հետ, որը վերջերս է պեղվել և գտնվում է Աբիդոս քաղաքում:

Օսիրիանի սիմվոլիկան ակնհայտ է այս հնագույն դամբարանում: Նշենք, որ Օսիրիանն ունի 3.5 մետր երկարության սանդուխք, 4 մետր բարձրության հասնող առաստաղ և մեկ սանդուխք ներքևում, որը  դեպի անդրաշխարհ է տանում և մեկ ուրիշը՝ դեպի Օսիրսի արձանը, որն ավելի բարձր դիրքում է գտնվում և կտրված է «իր կղզուց», Օսիրսի արձանի շուրջը ջրամբարներ են, թաղման սենյակը արձանի տակ է գտնվում՝ այդ կերպ նույնականացվելով Օսիրիսին:

Դամբարանային համալիրը բացահայտվել է Ֆիլիպ Վիրի կողմից 1887-ին, բայց պեղվել է միայն վերջերս: Պեղումները կշարունակվեն այս տարի:

Նկ. 1 Օսիրիս և Իսիս

Նկ. 2 Օսիրիսի դամբարանի կառուցվածքը

Նկ. 3 Օսիրանի դամբարան

Եգիպտոսում հայտնաբերվել է եգիպտական անդրաշխարհի աստծո՝ Օսիրիսի դամբարանըԵգիպտոսում հայտնաբերվել է եգիպտական անդրաշխարհի աստծո՝ Օսիրիսի դամբարանըԵգիպտոսում հայտնաբերվել է եգիպտական անդրաշխարհի աստծո՝ Օսիրիսի դամբարանը