Բաքվում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ կարող է դառնալ ցանկացած պետություն, որը կիսում է կազմակերպության սկզբունքներն ու նպատակները։ Բոչարնիկովի խոսքով՝ նոր անդամի ներգրավումը տեղի է ունենում ԵԱՏՄ բոլոր անդամների համաձայնությամբ։
«Ես կարծում եմ, որ դա վերաբերում է նաև Ադրբեջանին, սակայն այդ հանրապետության ազգային շահերը գնահատվում են Բաքվում։ Եթե կառույցի անդամ դառնալու խնդրանք լինի՝ ԵԱՏՄ շրջանակում այն կքննվի համապատասխան մեխանիզմների միջոցով, որոնք ամրագրված են միության կանոնադրությամբ», – նշել է Բոչարնիկովը։