ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր լուրջ մտահոգությունն է արտահայտում շփման գծում ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ. «Մենք ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի համար և մեր ցավակցություններն ենք հայտնում ընտանիքներին: Եռանախագահողները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է հրադադարի հաստատումից հետո: Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կավելացնեն լարվածությունը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ: Այսօրվա դեպքերը հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին և անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնել վերջնական համաձայնության գալու ջանքերը: Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պարտավորությունը՝ պահպանել հրադադարը և հարգել պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում՝ գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք նաև կոչ ենք անում նրանց այժմ հաստատել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք կավելացնեն թափանցիկությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին և կնվազեցնեն հավանականությունը այնպիսի դեպքերի, ինչպիսին այսօրվա միջադեպն է»:
Հ.Գ. Զավեշտալի է, որ ԵԱՀԿ-ն կրկին նշում է, որ «կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ քայլերից» արտահայտությունը՝ կողմնակալություն անելով և մոռանալով, որ և՛ օգոստոսյան լարվածությունը, և՛ հայ ռազմագերու սպանությունը, և՛ այսօրվա ուղղաթիռի կործանումը Ադրբեջանի նախաձեռնություններն են, որոնք երբեք չեն շեշտվում նույն միջազգային հանրության կողմից՝ թույլ տալով, որ նմանատիպ սադրանքները շարունակվեն:











