Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը անհանգստություն է հայտնել Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող բանաձևի կապակցությամբ։
«Թեև ես ամբողջովին գիտակցում եմ օրինագծի մարդասիրական մտադրությունը, բայց կարծում եմ, որ խոսքի ազատության միջազգային նորմերի տեսանկյունից, այն լուրջ անհանգստության տեղիք է տալիս»,- հայտարարել է Միյատովիչը։
ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ պատմական հարցերի շուրջ քննարկումների քրեականացումը, ներառյալ կեղծ ու վիրավորական հայտարարությունները, չեն նպաստում ԵԱՀԿ անդամ երկրների հասարակությունների, իշխանությունների և մարդկանց միջև հարաբերությունների բարելավմանը։