ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ( Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ջեյմս Ուորլիք՝ ԱՄՆ ու Պյեր Անդրե ՝ Ֆրանսիա) լուրջ մտահոգություն են հայտնել Արցախյան համակարտության գոտում՝ շփման գծում, հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումների կապակցությամբ։
«Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը ու ցավակցում մարդկային անիմաստ կորուստների կապակցությամբ՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու համար։ Խաղաղ բանակցային լուծումը այլընտրանք չունի, և պատերազմը չի կարող լինել հակամարտությունը լուծելու միջոց»,- շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները։











