ԵԱՀԿ գործող նախագահը չեղյալ է հայտարարել Հայաստան և Ադրբեջան այցը

8

Ուկրիանայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ Ուկրաինայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան չեղյալ է հայտարարել Հայաստան և Ադրբեջան կատարելիք աշխատանքային այցը:

Կոժարայի այցի մասին հայտարարել էր վերջինիս հատուկ ներկայացուցիչ (հակամարտությունների հարցերով) Անդրեյ Դեշիցան: Այցի շրջանակներում պետք է քննարկվեր ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր: Բայց Կոժարան ինչ-ինչ պատճառներով չեղյալ է հայտարարել Հայաստան և Ադրբեջան սպասվելիք այցը : Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` իբրև թե պատճառը Սերժ Սարգսյանի արձակուրդն, բայց Իլհամ Ալիևը կամ Ադրբեջանը ի՞նչ կապ ունեին Սարգսյանի արձակուրդի հետ: Բացի դա էլ Կոժարան իր վրաստանյան այցը չի հետաձգել: Այսինքն՝ պատճառն այլ է: