21-րդ դարում Թավշյա հեղափոխությունից հետո ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Այսօր ԱԺ-ում ՄԻՊ 2019թ-ի զեկույցի վերաբերյալ նման տեսակետ հայտնեց իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Դուք ասացիք, որ ժամանակը չի հերիքել ավելի մանրամասն խոսել կանանց իրավունքների մասին: Դուք պետք է կրճատեիք ձեր միտքն այլ ասպեկտից, բայց ոչ՝ կանանց: Հույս ունեմ, որ ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»,- ասաց նա:
Նա անդրադարձել է նաև ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Արման Թաթոյանի վերաբերմունքին.
«Հաջորդ ասպեկտը հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Ձեր զրոյական վերաբերմունքն է, 2 տարի է անցել հեղափոխությունից, և 2 տարի շարունակ իշխանությունը ՝ որպես ընդհանուր հանգամանք, և իշխանության մեջ գտնվող մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, հոգեբանական բռնության, էլ չեմ ասում՝ ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր կանանց, և ձեր գնահատականը զրոյական է»,-ասել է նա:
Վաղարշակ Հակոբյանը ՄԻՊ-ին խոհեմության ու անաչառության կոչ արեց:











