ԱԺ դահլիճում պատգամավորները նիստին մասնակցում են դիմակներով, միայն որոշ պատգամավորներ են հրաժարվել դրանցից։
«ԱԺ «Կանոնակարգ օրենքի» համաձայն՝ ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Մի րոպե, մի րոպե»,-դահլիճից արձագանքեց Ուրիխանյանն ու դրեց դիմակը:
Դահլիճը ծիծաղեց: Միրզոյանը սաստեց.
«Դահլիճում լռություն, ես պետք է հասկանամ իմ գործողությունները, դնո՞ւմ եք, պարո՛ն Ուրիխանյան, շատ լավ, ուրեմն Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»։











