Դիմակը մի հագցրեք Ձեր ծնոտներին. Դա ավելացնում է վարակվելու հավանականությունը

5

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է դիմակը ճիշտ կրելու անհրաժեշտության մասին.

«Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանեք դիմակ կրելու կանոնները և այն մի հագցրեք Ձեր ծնոտներին։ Դա ոչ միայն չի կանխում վիրուսի տարածումը, այլ նաև ավելացնում է վարակվելու հավանականությունը: Եղեք առողջ», – գրել է Աղաջանյանը: