Դավութօղլուն Ցեղասպանության ճանաչման դեմ համախմբված աշխատելու կոչ է արել

6

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ճանաչման դեմ տարվող աշխատանքներ իրականացնել: Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  Haberler.com-ին:

Դավութօղլուն կազմակերպությունների ղեկավարներին կոչ է արել մի կողմ թողնել ազգային հարցերի վերաբերյալ տարակարծությունները և համատեղ աշխատել Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ: