Աշխատանքից ազատման դիմում գրած ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել: Այս մասին հայտնեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից։
«Տարաձայնությունը եղել է աշխատանքային բնույթի՝ կապված կադրային խնդրի հետ եւ Դավիթ Անանյանը նախընտրել է ինքն անձամբ հեռանալ, քան թե ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին հեռացնի»,– ասացին ՊԵԿ լրատվական ծառայությունից։











