Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մայիսի 31-ի դրությամբ կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«31.05.2020-ի դրությամբ իրականացվել է 19460 ստուգում, որից միայն 509-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։














