Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի թաղման արարողությունից հետո շարունակվում է թեժանալ իրավիճակը: Գյումրեցիները ժամը 17:00-ին ինչպես որ երեկվա ակցիայից հետո որոշվել էր արդեն Գյումրիի դատախազության շենքի մոտ էին հավաքաված: Ժողովուրդը պահանջում էր, որ Կոստանյանը խոստանա, որ ոճրագործը Հայաստանում է, և ՀՀ օրենսդրության համաձայն կդատվի: Կոստանյանը, ժամեր շարունակ խոսելով, այդպես էլ չասաց այն, ինչ ուզում էին լսել հավաքավածները: Կոստանյանը այնուհետև վերադարձավ դատախազության շենք, բայց ցուցարարները շարունակում էին մնալ դատախազության շենքի տարածքում: Որոշ ժամանակ անց ՀՀ գլխավոր դատախազը կրկին դուրս եկավ, բայց կրկին ասաց այն, ինչ ասել էր նախկինում: Ցուցարարները շարժվեցին դեպի Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսության շենք: Հյուպատոսության մոտ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ եղան, որի արդյունքում ոստիկանությունը կիրառեց հատուկ պայթուցիկներ: Կան 12 վիրավորներ: Վնասվածքները լուրջ չեն: Նրանցից 3-ը ոստիկան են: Կան նաև բերման ենթարկվածներ:
Բախումներից հետո Զարուհի Փոստանջյանը փորձում էր բանակցել ցուցարարների հետ, որպեսզի նրանք հեռանան տարածքից: Ցուցարարների նպատակը Պերմյակովի Հայաստանում լինելու հանգամանքը ճշտելն էր: Փոստանջյանն առաջարկեց հետ վերադառնալ Շիրակի մարզի Դատախազություն:
Այս պահին ցուցարարների մի մասը ՌԴ հյուպատոսության մոտ է, իսկ մյուս մասը՝ դատախազության: Պատգամավորները բանակցում են ՀՀ Գլխավոր դատախազի հետ: