Գյումրիում ռուս զինծառայողների մասնակցությամբ նոր միջադեպ է տեղի ունեցել

24

Գյումրիում՝Ռիժկովի ճեմափողոցում, ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել ՀՀ Ոստիկանության «Կումայրիի» բաժին: Հայտնում է GalaTV-ին:

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի փոխանցմամբ՝ Ռիժկովի փողոցում նախ նրանք երկուսով են վիճաբանել, այնուհետեւ նրանց «բաժանող» քաղաքացիների հետ է վիճաբանություն ծագել:

Միջադեպը կարճ է տեւել: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք արդեն զորամասում են: