Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը 2016թ-ի գարնանից կհամալրվի բացառապես պայմանագրային զինծառայողներով: Interfax.ru գործակալությանը լուրը հայտնել են ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբից:
«Ժամկետային վերջին զինծառայողները կլքեն Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան 2016 թվականի գարնանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Գլխավոր շտաբի ներկայացուցիչի խոսքով՝ որոշումը կայացվել է դեռևս անցած տարի և կապված չէ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ:
Դեռևս ռազմական շրջանների հավաքակետերում կիրականացվի արտասահմանյան ռազմաբազաներում ծառայության անցնելու համար ուղարկվող զինծառայողների բարոյահոգեբանական որակների մանրակրկիտ ստուգում: