Գյումրիի սպանության շուրջ Ս. Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Ս. Շոյգուի հետ

16

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: 
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ իր պաշտոնակցի հետ: Ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ եվ դատապարտել կատարված հանցագործությունը: Ավելին խոստացել ամեն ինչ անել հանցագործության հանգամանքների լիարժեք բացահայտման համար: Բացի այդ միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի ՌԴ ից»: