Գյուղացիների վարկերը 3 տարով կսառեցվեն

13

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հետ հանդիպել են մարզի գյուղապետերի հետ։ 
Որոշվել է, որ կարկուտից տուժած 46 համայնքների գյուղացիները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։ Իսկ վարկեր վերցրած գյուղացիների վարկերը մարումը սառեցվելու է՝ 3 տարի ժամկետով։ 

Վարչապետը հրահանգել է, որ բոլոր գյուղերում անխտիր հակակարկտային կայաններ տեղադրվեն: