«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մարտի 5-ին տեղի ունենալիք ԲՀԿ արտահերթ համագումարին կհայտարարի կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: Կուսակցությունը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Ես կողմ եմ, որովհետև Նաիրա Զոհրաբյանն ունի քաղաքական կայուն անցյալ ու ապագա»,-ասաց նա և հավելեց, որ Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կմնա կուսակցության մեջ:
ԲՀԿ պատգամավորը նաև նշեց, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը կլքի ԲՀԿ-ն: