Գերմանիայի բնակչությունը 2016-ին ավելացել է 600.000-ով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի՝ 82.8 մլն-ի, հայտնում է Reuters-ը:
Գերմանիայում բնակչության նման աճը պայմանավորված է փախստականների ակտիվ հոսքով:
Ըստ երկրի վիճակագրական գրասենյակի տվյալների՝ բնակչության թվի վերաբերյալ վերջին ռեկորդը գրանցվել էր 2002թ. (82.5 մլն մարդ):
Աղբյուրը մանրամասնում է, որ 2015-2016թթ. Գերմանիայում բնակություն է հաստատել Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից պատերազմական գործողությունների ու աղքատության պատճառով արտագաղթած ավելի քան 1 մլն մարդ: