Անձամբ ես գերազանց եմ համարում այդ նախաձեռնությունները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից արված հայտարարություններին:
Սիմոնյանը մանրամասնեց, թե ինչու է գերազանց գնահատում մասնավորապես «Բարգավաճ Հայաստանի» ՍԴ դիմելու նախաձեռնությունը:
«Վերջիվերջո, պետք է կոորդինատների ճշտում տեղի ունենա: Այդ ՍԴ-ի հետ կապված բոլոր խնդիրների պարագայում նրանք խոսել են այն մասին, որ իրենք մեծ հաշվով համաձայն են, որ ՍԴ-ի հետ կապված խնդիրը գոյություն ունի, բազմիցս ասել են, որ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել իրենց դեմ քվեարկած Հրայր Թովմասյանին, որպեսզի նա լուծում տա։
Կարծում եմ՝ այստեղ կոորդինատների ճշտման փուլն ավարտին կհասցվի, ուղղակի վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցին մինչ այդ արդեն լուծում տված չենք լինի»:











