Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

11

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա նշել է, որ մարզում կորոնավիրուսից ապաքինվել է 3 մարդ։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 146, մահվան՝ 1 նոր դեպք։

Վարակվածների ընդհանուր թիվը 3538 է, մահվան դեպքերինը՝ 47։